Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակի գլխավորած պատվիրակության հետ:
Ըստ Մամեդովի, չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացին, Հայաստանի Սահմանադրության, օրենսդրական ակտերի, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և դատարաններում առկա են պահանջներ իրենց երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, և նա կարևորել է այդ պահանջներից հրաժարվելը:
Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Մամեդովն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։